ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ապրիլի 28-ին կայցելի Ուկրաինա

23-04-2022 12:18:15   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն ապրիլի 28-ին կայցելի Ուկրաինա:
 
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին ապրիլի 22-ին հաղորդագրություն է տարածել Գուտերեշի գրասենյակը:
 
«Գլխավոր քարտուղարը հաջորդ շաբաթ կայցելի Ուկրաինա: Նա ապրիլի 28-ին աշխատանքային հանդիպում կանցկացնի Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի և երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ»,- ասվում է հաղորդագրության տեքստում:
 
Գլխավոր քարտուղարի մամուլի ծառայությունն ընդգծել է, որ Գուտերեշը նախատեսում է հանդիպել ՄԱԿ-ի այն գործընկերների հետ, որոնք աշխատում են Ուկրաինայում՝ նրանց հետ բնակչությանը մարդասիրական աջակցություն ցույց տալու ընդլայնմանն ուղղված ծրագրերը քննարկելու համար:
 
 
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media