Ռուսաստանն Ուկրաինայի տարածքը հրթիռակոծում է նաև սուզանավերից
23-04-2022 13:00:54 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
23-04-2022 13:00:54 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Lragir.am. Առնվազն չորս ռուսական սուզանավ Սև ծովից հրթիռային հարվածներ են հասցնում ուկրաինական տարածքին, հայտնել է Օդեսայի ռազմական վարչակազմի օպերատիվ շտաբը։
«Խոսքը «Պալտուս» ռուսական սուզանավերի մասին է: Հրթիռները արձակվում են մինչև 50 մետր խորությունից, ինչը ռադարներին և արբանյակներին թույլ չի տալիս արդյունավետ հայտնաբերել դրանք», – UNIAN-ը մեջբերում է վարչակազմի մամուլի քարտուղարի խոսքերը:
Ուրբաթ օրը բրիտանական The Times թերթը հայտնել է, որ փորձագետները սուզանավերից ռուսական հրթիռային հարվածների նշաններ են տեսնում։
Նոյյան տապան
- Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից