ՊԲ հրամանատարը և ԿԽՄԿ Արցախի առաքելության ղեկավարը քննարկել են հումանիտար բնույթի հարցեր

23-04-2022 13:30:06   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
Ազատություն. Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կամո Վարդանյանն այսօր ընդունել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի առաքելության պատվիրակությանը՝ ղեկավար Նիկոլաս Ֆլյորիի գլխավորությամբ:
 
Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ հանդիպման ընթացքում Կամո Վարդանյանն ու Նիկոլաս Ֆլյորին քննարկել են հումանիտար բնույթի լայն շրջանակի հարցեր, երկուստեք ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ համագործակցության հետագա խորացման ուղղությամբ:
 
«Կամո Վարդանյանը Նիկոլաս Ֆլյորիին շնորհակալություն է հայտնել Արցախում իրականացվող մարդասիրական տարբեր ծրագրերի և հատկապես հետպատերազմական իրողություններով պայմանավորված խնդիրների լուծման համար և պատրաստակամություն հայտնել այսուհետ ևս ամեն ինչ անել առաքելության գործունեությանը աջակցելու համար», - ասված է հաղորդագրությունում:
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media