Ինչ սպառազինություն է ԱՄՆ-ն մատակարարել Ուկրաինային․ ցանկ

23-04-2022 13:57:19   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
Lragir.am. Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր ԱՄՆ-ն 3,4 միլիարդ դոլար է հատկացրել Կիևին օգնելու համար, հայտնում է Պենտագոնի մամուլի ծառայությունը։ Ընդհանուր առմամբ, Ուկրաինան Ջո Բայդենի վարչակազմի օրոք ստացել է ավելի քան 4 միլիարդ դոլարի օգնություն։
 
Բացի ֆինանսական օգնությունից, Վաշինգտոնը ռազմական տեխնիկա է փոխանցում Կիևին։ Պենտագոնի զեկույցում, ի թիվս այլ բաների, նշվում է.
 
Ավելի քան 700 Switchblade կամիկաձե անօդաչու սարք,
 
16 Մի-17 ուղղաթիռ,
 
1,4 հազար շարժական զենիթահրթիռային Stinger համակարգեր,
 
ավելի քան 5,5 հազար Javelin հակատանկային հրթիռային համակարգեր,
 
ավելի քան 14 հազար «այլ հակատանկային համակարգեր»,
 
90 հատ 155 մմ հաուբիցներ,
 
183 հազար հրետանային արկ
 
72 քարշակող մեքենա
 
Խոսքը և՛ սպառազինությունների մասին է, որոնք արդեն մատակարարվել են, և՛ այն զենքերի մասին, որոնք ԱՄՆ-ը պատրաստվում է փոխանցել Ուկրաինային։
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media