ԱԽ քարտուղարը հանդիպել է Լեհաստանի Արտաքին գործերի փոխնախարար Մարչին Պշիդաչի հետ

23-04-2022 16:13:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Ապրիլի 22-ին Վարշավայում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Արտաքին գործերի փոխնախարար Մարչին Պշիդաչի հետ։ 
 
Ինչպես տեղեկանում ենք ԱԽ գրասենյակից, Արմեն Գրիգորյանն իր զրուցակցին է ներկայացրել անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում և Հայաստանի կողմից իրականացվող ջանքերը տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման ուղղությամբ։
 
Փոխնախարար Պշիդաչն իր հերթին ընդգծել է Լեհաստանի պատրաստակամությունը՝ աջակցելու տարածաշրջանային խնդիրների լուծմանը թե՛ որպես ներկայումս ԵԱՀԿ նախագահող երկիր և թե՛ որպես Եվրամիության անդամ երկիր։
 
Երկուստեք ընդգծվել է հայ-լեհական բազմաոլորտ երկկողմ հարաբերություններն ընդլայնելու պատրաստակամությունը։
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media