Կանադան Ուկրաինային է նվիրաբերել 155 մմ տրամաչափի M777 հաուբիցներ

23-04-2022 17:47:19   | Ուկրաինա  |  Ի՞նչ է գրում մամուլը
Կանադան Ուկրաինային է նվիրաբերել 155 մմ տրամաչափի M777 հաուբիցներ։ Այս մասին Twitter-ի միկրոբլոգում հայտնել է Կանադայի  պաշտպանության նախարար Անիտա Անանդը։
 
«Կանադան Ուկրաինայի կողքին է, մենք մի քանի M777 հաուբիցներ և դրա հետ կապված զինամթերք ենք մատակարարել ուկրաինական ուժերին՝ ԱՄՆ-ի հետ համագործակցելով», – ասել է Անանդը։
 
Նաև, նրա խոսքով, Կանադան Ուկրաինային լրացուցիչ զինամթերք է տրամադրել «Կարլ Գուստաֆ» հակատանկային նռնականետի համար։
 
Կանադական CBC հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Կանադան Ուկրաինա է ուղարկել 4 համեմատաբար նոր M777 հաուբից։
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media