Եթե կարողանայի կանխատեսել այս ողջ արհավիրքը, գուցե 2018-ին այլ կերպ գործեի. Սերժ Սարգսյան (տեսանյութ)



23-04-2022 20:32:21   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
tert.am Ցավում եմ, բայց կարծում եմ, որ 2018-ին տվածս մաղթանքն այսօր էլ ավելի արդիական է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով դիտարկմանը, որ 2018-ին իր հրաժարականի տեքստում երկրին մաղթել էր խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն, և հարցին՝ ինչ կմաղթի այսօր:
 
Դիտարկմանը, որ 2018-ի այս օրը ժողովուրդը ցնծում էր հրապարակում, Սարգսյանը պատասխանեց. «Կցանկանայի, որ այսօր էլ մեր ժողովուրդը ցնծար հրապարակում, ցնծար, որ կառուցել է ավելի լավ երկիր, ավելի բարեկեցիկ Հայաստան, ավելի հզոր բանակ, ավելի ապահով Արցախ, բայց ցավոք սրտի այսօր 2018 թվականին ցնծացող ժողովուրդը հիմա ողբում է: Ես հիմա ավելի շատ ցավ եմ ապրում, քան 2018 թվականի այս օրը»:
 
Հարցին՝ չի փոշմանել, որ 2018-ին ուժ չի կիրառել, ՀՀ ե3-րդ նախագահը նշեց՝ չի փոշմանել:
 
«Բայց եթե կարողանայի կանխատեսել այս ամբողջ արհավիրքը, միգուցե 2018-ին այլ կերպ գործեի
 
: Իրոք չեմ փոշմանել, որ մեր խաբված ժողովրդի դեմ ուժ չեմ կիրառել: Կցանկանայի, որ այսօր էլ 2018-ի այդ ժողովուրդը նույն պահանջատիրությամբ հանդես գար: Այն ժամանակվա ոգեվորությունը վերածվել է հիասթափության, բայց մեր թիմը, ողջախոհ մարդիկ պահանջատեր լինելուց առաջ հայրենասեր են, և ցանկացած պարագայում մենք կանգնելու ենք մեր ժողովրդի, պետականության կողքին:
 
 
 
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media