Հիջաբից այն կողմ բացահայտենք հազարամյակների հզոր պատմությունը, արևելյան մշակույթը, կենցաղն ու բարքերը

23-04-2022 20:41:13   | Եգիպտոս  |  Մամլո հաղորդագրություն
Համաշխարհային  մշակույթների և հնագույն պատմությունների խաչմերուկում մի հրաշալի և առեղծվածային երկիր է մեզ ողջունում՝ լի բազմաթիվ բացահայտված ու անհայտ կողմերով: Արևելքը, արևելյան կենցաղը, վարքերն ու բարքերը  մշտապես մեզ գրավել և մեր  ուշադրության կենտրոնում են եղել: Այս ամենն իր մեծ ազդեցությունն է ունեցել և շարունակում է ունենալ նաև զբոսաշրջության ոլորտի վրա: 
 
Յուրաքանչյուր տարի Հայաստանից հազարավոր զբոսաշրջիկներ են այցելում  Եգիպտոսի Արաբական Հանրապետություն, վայելում Կարմիր Ծովի բարիքները, բացահայտում անդրծովային բնությունը, անապատի տաք ավազը ,  արևելյան կենցաղն ու կտրվում առօրյա հոգսերից: Շատ կարևոր է նշել, որ բացի ծովային հանգստից Եգիպտոսն իր այցելուներին է առաջարկում համաշխարհային պատմության և մշակույթի  ամենատարբեր տեսարժան վայրեր, ինչը  մեզ ժառանգություն է հասել դարեր ի վեր և անտարբեր չի թողնում ոչ մի այցելուի:Այստեղ կարելի է գտնել արևելքը բնորոշող ամեն ինչ՝ արևելյան շքեղ պարեր, ջերմ սպասարկում և հաճոյախոսություններ, գույնզգույն շարֆեր, եթեերային յուղեր, նարգիլե, պապիրուսներ, բազմազան հուշանվերներ  և կանանց մեծարող ու գնահատող հազարավոր տղամարդիկ: Հայ զբոսաշրջիկները Եգիպտոսում միշտ սպասված հյուրեր են, որոնց դիմավորում են Welcome Home (Բարի գալուստ տուն) արտահայտությամբ: Հաշվի առնելով այս ամենը՝ «Տաթև» տուրիստական ընկերությունը նախաձեռնել է թռիչքներ դեպի Եգիպտոսի Արաբական Հանրապետություն և 2022 թվականի հունիսի 4-ին կկայանա առաջին թռիչքը Հուրգադա քաղաքում: 
Թռիչքներն իրականացվելու է « Armenian Airways » ազգային ավիաընկերության միջոցով շաբաթական երկու անգամ: Ընկերությունը,  գործելով 1992 թ-ից, իր  կուտակած փորձի շնորհիվ թռիչքներ է իրականցնում Երևանից դեպի Թեհրան, Մոսկվա և  աշխարհի տարբեր քաղաքներ և այսօր էլ,  հանդիսանալով լավագույն ազգային ավիափոխադրուղ ընկերությունը, ավիատոմսերի և հյուրանոցների մրցակցային արժեքներ է ներկայացնում բոլոր այն ուղևորների համար, ովքեր կցանկանան իրենց հանգիստը կազմակերպել Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում: 
 
Հայաստանի եռագույնը երկնակամարում ծածանելը մեծ պատասխանատվություն և նվիրում է պահանջում , ինչի շուրջ լուրջ աշխատանքներ է կատարում «Տաթևի» ողջ անձնակազմը՝ խոստանալով յուրաքանչյուր ուղևորի հանգիստը դարձնել ապահով, անմոռանալի և տպավորիչ:
 
Դավիթ Գրիգորյան
Լրագրող 
 
 
 
 
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media