Հանրապետության հրապարակից մեկնարկել է Ջահերով երթը

23-04-2022 20:51:52   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
armtimes.com Երևանի Հանրապետության հրապարակից մեկնարկել է Ջահերով երթը: Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի ոգեկոչմանը նվիրված ամենամյա Ջահերով երթն այս տարի անցկացվում է «Տեր ենք Արցախին» կարգախոսով:
 
Երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ապրիլի 23-ին՝ ժամը 19:30-ից, կսահմանափակվի երթևեկությունը մայրաքաղաքի մի շարք փողոցներում։ Մասնավորապես՝ մասնակի կարգելվի Հանրապետության հրապարակում, Ամիրյան փողոցում, Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներում, Կիևյան փողոցում։
 
Արցախում ևս անցկացվում է Ջահերով երթ: Երթի մեկնարկը Ստեփանակերտում տրվել է Սուրբ Հակոբ եկեղեցու բակից:
 
Նշենք, որ այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցը:
 
Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը ևս կմասնակցեն Ջահերով երթին: 
 
ՀՀ ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով ձեռնպահ մնալ նահատակների հիշատակը օրվա խորհրդին անհարիր գործողություններով մթագնելու փորձերից:
 
 
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media