Բայրամովը և Խովաևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման, սահմանազատման հարցերը
26-04-2022 11:14:04 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
26-04-2022 11:14:04 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Ազատություն. Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավման հարցով Ռուսաստանի հատուկ բանագնաց, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Իգոր Խովաևը երեկ Բաքվում կայացած բանակցություններում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման և սահմանազատման հարցերը։
Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ: Ադրբեջանական կողմն ընդգծել է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման համար համապատասխան քայլեր ձեռնարկելու իր պատրաստակամությունը։ ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչն իր հերթին նշել է Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը՝ աջակցելու բոլոր տեսակի բանակցություններում առաջընթացին։
Նույն օրը ռուս դիվանագետին ընդունել էր նաև Ադրբեջանի նախագահը։
Լիլիթ Հարությունյան
Նոյյան տապան
- Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից