Լավրովը հայտարարել է միջուկային պատերազմի իրական վտանգի մասին

26-04-2022 14:58:56   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
Իրավաբան.net. Միջուկային պատերազմի ռիսկերն այժմ շատ էական են, չի կարելի թերագնահատել այդ վտանգը, սակայն կան շատ ցանկացողներ, որոնք պատրաստ են արհեստականորեն ուռճացնել այդ սպառնալիքը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
 
Նա հիշեցրել է, որ հունվարին «միջուկային հնգյակի» երկրները վերահաստատեցին միջուկային պատերազմի անթույլատրելիության մասին թեզը։
 
«Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է, մենք դրանից ենք ելնում, ինչպես ասացիք, նկատի ունենալով հարգարժան քաղաքագետներին, երբ ռիսկերն իսկապես շատ ու շատ էական են, ես ամենևին չէի ցանկանա, որ արհեստականորեն այս ռիսկերն ուռճացվեին, և ցանկացողները շատ են, վտանգը լուրջ է, իրական է, այն չի կարելի թերագնահատել»,- ասել է նախարարը Առաջին ալիքի եթերում։
 
 
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media