ՄԱԿ․ Ուկրաինայում զոհվել են 2665 խաղաղ բնակիչներ, այդ թվում 195-ը՝ երեխաներ

26-04-2022 15:17:27   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
Ազատություն. Ուկրաինայում պատերազմում զոհվել են 2 հազար 665 խաղաղ բնակիչներ, որոնցից 195-ը՝ երեխաներ։ Այս տվյալներն է հրապարակել երեկ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը։
 
ՄԱԿ-ը տվյալները հրապարակելիս պարբերաբար ընդգծում է, որ զոհերի և տուժածների իրական թիվը կարող է ավելի մեծ լինել՝ շարունակվող ռազմական գործողությունների պատճառով ստուգված տեղեկատվությունն ուշացումներով է ստացվում։
 
Ուկրաինայի գլխավոր դատախազության տվյալներով էլ՝ պատերազմի սկզբից ի վեր երկրում մահացել է 217 երեխա, վիրավորվել է 391-ը։
 
Երեխաների մեծ մասը տուժել է Դոնեցկի, Կիևի և Խարկովի մարզերում։
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media