40 երկրների ՊՆ ղեկավարները կքննարկեն Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու հարցը

26-04-2022 16:10:48   | Ուկրաինա  |  Ի՞նչ է գրում մամուլը
Ուկրաինային ռազմական օգնությունը լինելու է ավելի քան 40 պետությունների պաշտպանության նախարարների հանդիպման գլխավոր թեման։ Ամերիկյան Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հանդիպում կանցկացնի Գերմանիայի Ռամշտեյն ավիաբազայում, Factor.am-ի փոխանցմամբ՝ գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
 
ԱՄՆ Զինված ուժերի միացյալ շտաբի պետ, գեներալ Մարկ Միլիի խոսքով՝ բանակցությունների հիմնական թեման Կիևին ռազմական օգնության համակարգումն է։ «Առաջիկա մի քանի շաբաթները շատ կարևոր են լինելու: Ուկրաինան մշտական ​​աջակցության կարիք ունի՝ մարտի դաշտում հաջողության հասնելու համար: Դա է հանդիպման նպատակը»,- ասել է նա։
 
Փետրվարի 24-ին Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմի մեկնարկից ի վեր ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրել է 3,7 միլիարդ դոլարի զենք՝ Javelin հակատանկային հրթիռներից և Switchblade անօդաչու սարքերից մինչև հաուբիցներ:
 
Կիրակի ԱՄՆ պաշտպանության նախարարը պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ Կիևում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։ Կիև այցից հետո հայտարարվել է լրացուցիչ 713 միլիոն ռազմական օգնության մասին (322 միլիոնը՝ Կիևին, մնացածը՝ ԱՄՆ 15 դաշնակիցներին, որոնք Ուկրաինային զենք են տրամադրել)։
 
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media