Արցախում քննարկել են Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը, հավանական վտանգները
26-04-2022 16:21:58 | Արցախ (ԼՂՀ) | Մամլո հաղորդագրություն
26-04-2022 16:21:58 | Արցախ (ԼՂՀ) | Մամլո հաղորդագրություն
Ապրիլի 26-ին Արցախի Հանրապետության ԱԺ խմբակցությունների ղեկավարները խորհրդարան են հրավիրել ԱԳ նախարար Դ.Բաբայանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում ընթացող վերջին զարգացումները:
Քննարկվել են տարբեր ձևաչափերով Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը և դրա արդյունքում ակնկալվող փաստաթղթերի մեջ Արցախի Հանրապետությանը սպառնացող հավանական վտանգները:
Երկուստեք կարևորել են ապրիլի 14-ի ԱԺ հայտարարության լույսի ներքո Արցախի Հանրապետության կարգավիճակի, սահմանների և անվտանգության հիմնախնդիրների արտացոլումը ստորագրվելիք ցանկացած փաստաթղթում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երեկ «Ազատության» ռադիոկայանին տրված Դ. Բաբայանի առցանց ասուլիսին, որը, ըստ Դ. Բաբայանի, ռադիոկայանի կողմից լրիվ չէր ներկայացվել և իր պահանջով վերացվել է «վրիպումը»:
Խմբակցության ղեկավարները փաստել են, որ հիշյալ ռադիոկայանի նման «վրիպումները» դարձել են պարբերաբար և մնում է հասկանալ՝ ինչո՞ւ կամ ո՞ւմ պատվերով է կատարվում այդ ամենը:
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին
Նոյյան տապան
- Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից