Լե Պենը հաստատել է իր մասնակցությունը հունիսին Ֆրանսիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին

26-04-2022 16:59:07   | Ֆրանսիա  |  Ի՞նչ է գրում մամուլը
Ֆրանսիայի նախագահական ընտրությունների նախկին թեկնածու, ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը հաստատել Է, որ իր թեկնածությունը կառաջադրի երկրի՝ հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում: Այդ մասին գրում Է Figaro թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
 
Հրատարակության տվյալներով՝ Լե Պենը հաստատել Է Ֆրանսիայում խորհրդարանական ընտրություններին Պա դե Կալե հյուսիսային դեպարտամենտից իր թեկնածությունն առաջադրելու մտադրությունը: «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդը 2017 թվականից Պա դե Կալեի 11-րդ ընտրատարածքից Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Է: Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն երկու փուլով՝ հունիսի 12-ին եւ 19-ին:
 
Ապրիլի 24-ին Ֆրանսիայում կայացել Է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում Էին գործող նախագահ Էմանուել Մակրոնը եւ ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը: Ֆրանսիայի ՆԳ նախարարության տվյալների համաձայն, քվեաթերթիկների 100 տոկոսը հաշվելուց հետո Մակրոնը ստացել Է ձայների 58,54 տոկոսը, Լե Պենը՝ 41,64 տոկոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media