ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին է ներկայացվել 44-օրյա պատերազմից հետո ստեղծված անվտանգային իրավիճակը
26-04-2022 17:10:09 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
26-04-2022 17:10:09 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Ապրիլի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Արցախում 44-օրյա պատերազմի ավարտից հետո ստեղծված անվտանգային իրավիճակը և առկա մարտահրավերները:
Զրուցակիցները քննարկել են նաև միջազգային անվտանգությանը և Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող հարցեր:
Նոյյան տապան
- Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից