Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Արցախի դատական համակարգի պատասխանատուների հետ

26-04-2022 17:48:25   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 26-ին հանդիպում է ունեցել ԱՀ դատական համակարգի պատասխանատուների հետ։
 
Արցախի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ քննարկվել են դատաիրավական ոլորտին, ինչպես նաև երկրի ներքին ու արտաքին քաղաքականությանը և անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր։
 
Իր խոսքում նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ պետականակերտման գործընթացի ողջ ընթացքում պետական իշխանության բոլոր թևերի և ժողովրդի դիրքորոշումը միշտ համահունչ ու միասնական է եղել՝ երկրի ապագան կերտելու հարցում հիմք ընդունելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը:
 
Երկրի ղեկավարը անդրադարձ է կատարել նաև դատական ոլորտում նախանշված բարեփոխումներին և դատական իշխանության բնականոն գործունեությանն ուղղված ծրագրերին։ Արայիկ Հարությունյանի խոսքով՝ վերջերս ավարտին հասցված նոր վարչական համալիրի շենքային պայմանները թույլ կտան ավելի արդյունավետ կազմակերպել դատարանների աշխատանքը:
 
 
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media