Սպիտակ տունը պատասխանել է միջուկային պատերազմի մասին խոսակցություններին

27-04-2022 15:20:35   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
1lurer. Սպիտակ տան խոսնակ Ջեն Սակին հերթական ճեպազրույցում պատասխանել է միջուկային պատերազմի հնարավոր մեկնարկի մասին խոսակցություններին։ Նրա խոսքերը մեջբերում է РИА Новости-ն։
 
Սակին ասել է, որ միջուկային պատերազմում հաղթանակ չի կարող լինել։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը կոչ է անում մեղմացնել հռետորաբանությունը:
 
Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել էր, որ միջուկային պատերազմ սկսելու հավանականության մասին խոսակցությունները ոչ արդյունավետ են։ Նա նման հռետորաբանությունն անվանել է «շատ վտանգավոր»։ Օսթինը հավելել է, որ Վաշինգտոնը պատրաստ է անել հնարավորը՝ միջուկային պատերազմից խուսափելու համար։
 
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
 
 
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media