ԱԽ քարտուղարը արձակուրդ է գնում

27-04-2022 16:31:27   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին տրամադրվում է արձակուրդ՝  5 աշխատանքային օր տևողությամբ:
 
Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:
 
Որոշման մեջ մասնավորապես ասված է.
 
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով՝
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին տրամադրել 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 5 աշխատանքային օր տևողությամբ՝ 2022 թվականի մայիսի 10-16-ը ներառյալ»:
 
 
 
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media