Միհրան Պողոսյանին և նրա ընտանիքին պատկանող գույքի վրա արգելանք է կիրառվել

27-04-2022 16:40:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, նրա կինը և դուստրը հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:
 
«Azdarar.am» կայքից տեղեկանում ենք, որ Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու նպատակով ներկայացված միջնորդությունների հիման վրա, դատարանի որոշմամբ այդ անձանց գույքերի նկատմամբ կիրառվել է արգելանք:
 
Նշվում է, որ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին և նրա ընտանիքի անդամներին առաջարկվում է մայիսի 11-ին ներկայանալ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:
 
 
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media