Հայտնի է՝ ով կնշանակվի ԲՏԱ նախարարի պաշտոնում

27-04-2022 17:37:19   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար կնշանակվի նույն նախարարության փոխնախարար Ռոբերտ Խաչատրյանը: 
 
Հիշեցնենք, որ ԲՏԱ նախախար Վահագն Խաչատուրյանը մարտի 3-ին ընտրվեց ՀՀ նախագահի պաշտոնում, որից հետո ԲՏԱ նախարարի պաշտոնը թափուր է:
 
Նշենք, որ Ռոբերտ Խաչատրյանը մասնագիտությամբ մաթեմատիկոս է, համակարգային ծրագրավորող:
 
Խաչատրյանը 2007-2016 թվականներին աշխատել է «Սիմարտեկ» ՓԲԸ-ում որպես տնօրենի օգնական, այնուհետև՝ փոխտնօրեն, հետո՝ տնօրեն:
 
2008-2013 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի կրտսեր գիտաշխատող: 2011-2013 թվականներին՝ «Աստրա Կրիստալս» ՓԲԸ-ի կոմերցիոն տնօրենը, իսկ 2014-2021 թվականներին աշխատել է «Սիմարտեկ Ինտեգրեյթիդ Սոլյուշնս» ՓԲԸ-ում՝ որպես տնօրեն:
 
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media