Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ղրիմի Հանրապետութեան պատուիրակութեանը

08-04-2022 13:29:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 
Ապրիլի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ղրիմի Հանրապետութեան պատուիրակութեանը:
 
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնութիւնն ու բարեմաղթանքները բերեց պատուիրակութեան անդամներին` աղօթելով տարածաշրջանում խաղաղութեան վերահաստատման եւ մարդկութեան կեանքում համերաշխութեան եւ փոխգործակցութեան ոգու զօրացման համար:
 
Հանդիպման ընթացքում Նորին Սրբութիւնն անդրադարձ կատարեց Ղրիմի պատմութեան մէջ հայ համայնքի ունեցած կարեւոր դերակատարութեանն ու ներդրմանը եւ համայնքի ներկայիս ազգային-հոգեւոր աշխոյժ կեանքին: Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը յայտնեց Ղրիմի իշխանութիւններին հայկական համայնքի նկատմամբ հոգատար վերաբերմունքի, ինչպէս նաեւ եկեղեցաշինութեանը ցուցաբերուող զօրակցութեան համար:
 
 
 


  -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփիւռքից - Նոյեան Տապան





Բոլոր երկրները |



Developed by IT Media