«Ռազբորկաներ՝» Հայաստանի եւ Արցախի իշխանությունների միջեւ.hraparak.am

30-11-2018 13:54:45   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
hraparak.am Արցախի թեման մտել է Հայաստանի նախընտրական քարոզարշավի օրակարգ, քննարկումները, սակայն, ոչ թե Արցախի ապագայի կամ ԼՂ խնդրի լուծման պատկերացումների մասին են, այլ Հայաստանի եւ Արցախի իշխանությունների միջեւ հեռահար «ռազբորկաների»։
 
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում ունեցած ելույթում դիմեց Արցախի նախագահ Բակո Սահակյանին՝ հորդորելով կարգի հրավիրել իր կառավարության ներկայացուցիչներին: «Ընդհանրապես, վերջին օրերին լավ չեմ հասկանում Լեռնային Ղարաբաղի իշխանության ներկայացուցիչների ակտիվությունը, բացարձակ չեմ հասկանում, ինչի՞ են ակտիվացել եւ ինչի՞ են փորձում խառնվել եւ իրենց ներկայությունը ցույց տալ Հայաստանի խորհրդարանի ընտրությունների քարոզարշավի ընթացքում: Ասեմ, որ շատ հարցեր ունեմ դրա կապակցությամբ, եւ այդ հարցերն անպայման կքննարկեմ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, իսկ մինչ այդ պարոն Բակո Սահակյանին հորդորում եմ կարգի հրավիրել իր կառավարության ներկայացուցիչներին եւ ուղարկել իրենց աշխատանքը կատարելու»,- հարթակից ասաց Փաշինյանը:
 
 
Նրան վրդովեցրել է այն հանգամանքը, որ վերջին օրերին իր հայտարարություններից որոշներին մեկնաբանություններ են տրվում Արցախից: Մասնավորապես՝ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը մեկ օր առաջ  անդրադարձել էր Փաշինյանի այն հայտարարությանը, որ ինքը Հայաստանի միակ ղեկավարն է, ում որդին ծառայել է ԼՂՀ-ում։ Բաբայանը հերքել էր՝ նշելով այլ բարձրաստիճանների անուններ, որոնց որդիները նույնպես ծառայել են: «Առիթ-անառիթ իրենց մեկնաբանություններն են անում, չհասկացա, Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակն օրումեջ իմ ասածների վերաբերյալ մեկնաբանություններ է տալիս, պատկերացնո՞ւմ եք՝ իմ մամուլի խոսնակը Ղարաբաղի հայտնի եւ անհայտ իրադարձությունների վերաբերյալ սկսի մեկնաբանություններ տալ, հասկանո՞ւմ եք՝ դրա հետեւանքն ու արդյունքն ինչ կլինի: Սթափվե՛ք եւ զբաղվե՛ք ձեր աշխատանքով: Իհարկե, ինչ տեղի է ունեցել, ձեզ հետ կքննարկեմ, բայց ընտրություններից հետո, իսկ մինչ այդ ասում եմ՝ զբաղվեք ձեր գործով»,- երեկ հոխորտաց  Նիկոլ Փաշինյանը։
 
Արցախի ու Հայաստանի քաղաքական էլիտայի միջեւ լարումը սկսվեց Սասուն Միքայելյանի աղմկահարույց այն ելույթից հետո, թե Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունն ավելի կարեւոր էր, քան Արցախյան ազատամարտը: Արցախի իշխանության ներկայացուցիչները ֆեյսբուքյան գրառումներով մեկը մյուսի հետեւից սկսեցին նախատել Սասուն Միքայելյանին։ Այդ թվում Սենոր Հասրաթյանը, որը հետո ջնջեց իր ֆեյսբուքյան գրառումը, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, Արցախի Հանրապետության նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արշավիր Ղարամյանը: 
 
Փաշինյանը Սասուն Միքայելյանի փոխարեն անցավ հակագրոհի՝ խոստովանելով, որ արցախյան բարձրաստիճանների շրջանակներում էլ են հայտնաբերվել մանվելգրիգորյանական՝ բանակը թալանած «պադվալներ», սպառնաց բոմժ դարձնել ոմանց, ինչպես որ եղել են։ Կուսակից ընկերոջ հայտարարության համար ներողություն խնդրելու փոխարեն Փաշինյանը հիշեցրեց որդու՝ Արցախում ծառայելու հանգամանքը, եւ սկսեցին «պատին ծեփել» Միքայելյանին քննադատողներին։
Կողմերին հանդարտեցնելու նպատակով նախօրեին հայտարարությամբ հանդես եկավ անգամ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը՝ հորդորելով «ջենթլմենական պայմանավորվածությամբ» Արցախի թեման ընդհանրապես հանել նախընտրական առօրյա ելույթներից:
 
Հետաքրքիր է, որ Արցախի ղեկավարությանը հանդիմանում են Հայաստանի ներքին գործերին խառնվելու եւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ակտիվանալու համար, բայց իրենք չեն խորշում Արցախի ներքին գործերին միջամտելուց։ Եթե Փաշինյանի վրդովմունքի պատճառն այն է, որ Արցախն ու Հայաստանն անկախ պետություններ են, ու չի կարելի խառնվել միմյանց գործերին, ապա ինչո՞ւ են Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն ուղիղ կառավարում իրականացնում, իսկ ՀՀ գլխավոր դատախազն Արցախ այցելելուց հետո՝ նոյեմբերի 9-ին, հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշված էր, թե ինչ «հանձնարարականներ է տվել» Արցախի դատախազներին։ 
 
ԼՂ ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  Ազիկ Մխիթարյանի կարծիքով, իրավիճակի լարվածության պատճառը Սասուն Միքայելյանի հայտարարությունն էր, քանի որ այդ առիթով է զգացմունքային «ռեակցիա» առաջացել ու պատասխաններ հնչել, իսկ Արցախի նախագահի մամուլի խոսնակն ի պաշտոնե է պատասխանել լրագրողների հարցերին։ «Հարցը կարող էր փակվել եւ այսքան չսրվեր, եթե Սասուն Միքայելյանը ներողություն խնդրեր իր հայտարարության համար, ասեր, որ սայթաքում է ունեցել, որ ուրիշ բան է ուզեցել ասել, բայց մենք այդպես էլ չենք լսում որեւէ նման խոսք, փոխարենը այլ հունով են հայտարարություններն ընթանում»,- ասաց Մխիթարյանը։ Ճանաչելով Սասուն Միքայելյանին՝ Մխիթարյանը  վստահ է, որ նա այն մարդը չէ, որն Արցախյան հաղթանակը չգնահատեր, պարզապես ճիշտ չի ձեւակերպել իր խոսքը, բայց թե ինչու է թույլ տալիս, որ մի հայտարարության պատճառով այսքան սրվեն Արցախ-Հայաստան հարաբերությունները, «խորանա հայաստանցի-արցախցի անջրպետը», Մխիթարյանի համար անհասկանալի է։ «Իսկ այդ անջրպետի խորացումը ոչ մի լավ տեղ չի տանի, դա անչափ վտանգավոր է»,- ասաց ԼՂ պատգամավորը։ Նա դժվարանում է կարծիք հայտնել ՀՀԿ ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանի հայտարարության մասին, թե գործող իշխանության քաղաքական գիծն է «իշխանություն՝ Արցախի դիմաց»․ «Ես ծանոթ չեմ այդ խոհանոցին, ինչին ծանոթ է Դավիթ Շահնազարյանը, վերջապես ինքն առնչվում է, ինքն ազգային անվտանգության աշխատող է եղել, եւ շատ ավելի տեսանելի է իր համար, թե ինչ է կատարվում։ Մենք հեռվից նայելով՝ ուզում ենք հավատալ, որ ենթատեքստ չկա, ուզում ենք հավատալ, բայց եթե կա այդ ենթատեքստը, արցախցիներն այդքան թույլ չեն, որ թույլ տան շահարկվի մեր հաղթանակը, մեր ձեռքբերումները, որը ողջ հայության, ոչ միայն արցախցու ձեռքբերումն է»։ 
 
Արցախի խորհրդարանի փոխնախագահ, ՀՅԴ-ական Վահրամ Բալայանն էլ ասաց, որ տխուր է առաջացած հեռահար բանավեճից։ «Խնդիրը նրանում չէ, որ Արցախի իշխանությունը միջամտում է Հայաստանի ներքին գործերին կամ նախընտրական գործընթացներին, խնդիրը, կարծում եմ, սխալ ընկալման մեջ է»,- ասաց նա ու պարզաբանեց․ «Եթե պաշտոն ունեցող որոշ գործիչներ կարծիք են հայտնել, դա դեռ չի նշանակում, որ Արցախի իշխանությունները փորձում են միջամտել  հայաստանյան ներքին զարգացումներին»։ ՀՅԴ-ականը հիշեցրեց Արցախի եւ Հայաստանի ղեկավարների փոխադարձ աջակցության հայտարարություններն ու կոչ արեց չսրել ու երկու երկրները չհակադրել իրար․ «Ես պատմաբան եմ ու լավ եմ հասկանում, որ պատերազմի մեջ գտնվելով ու այսպես հակադրվելով՝ չենք կարող դիմակայել մարտահրավերներին, ուստի զերծ կմնամ գնահատականներից եւ իրավիճակը ավելի սրելուց ու հորդորում եմ բոլոր կողմերին նույնպես զերծ մնալ կոշտ մեկնաբանություններից»։ Այսինքն, Արցախում ազատ արտահայտվելու իրավունքից պատրաստ են հրաժարվե՞լ։ «Ամեն մեկը, իհարկե, իրավունք ունի կարծիք հայտնել, բայց դա չպետք է վնասի երկու երկրների հարաբերություններին»։ Այսինքն, Արցախի նախագահի խորհրդականը չպե՞տք է արձագանքի, ասի, որ, ենթադրենք, միայն Փաշինյանի որդին չի ծառայել, այլ ուրիշներինն էլ։ «Խնդիրն այն է, որ մեկ կարծիքից հետո գալիս է երկրորդ միտքը, երրորդ միտքը եւ այդպես շարունակ։ Դրա համար էն առաջին միտքը չպետք է ասել։ Դրա համար եմ ասում՝ Արցախի հետ կապված զգայուն թեմաների մասին իմաստ չունի մեկնաբանություններ տալ, դա ոչ մեկին օգուտ չի տալու»։
 
«Մենք չճանաչված պետություն ենք, իհարկե, բայց ունենք Սահմանադրություն, օրենքներ եւ մենք ընթանում ենք այն ճանապարհով, որ պետականությունը կայանա։ Չեմ կարծում, որ Հայաստանի  իշխանությունները՝ սկսած Լեւոն Տեր-Պետրոսյանից, կձգտեն վնասել այդ գործընթացին։ Ամեն մեկը կարող է կարծիք ունենալ, մենք կլսենք, ու եթե այդ կարծիքը նպաստավոր լինի, կընդունենք, իսկ եթե նպաստավոր չլինի, չենք օգտագործի»։
 
ՀԳ․ Երբեմնի շփվող Դավիթ Բաբայանը, ըստ երեւույթին, Փաշինյանի ելույթից այնքան էր ազդվել, որ երեկ ո՛չ մեր զանգերին պատասխանեց, ո՛չ հաղորդագրություններին։
 
 
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


ՀՀ Աժ արտահերթ ընտրություններ (2018թ.) թեմայով կարդացեք նաեւ.

17-12-2018 ԱԺ-ում 2 ազգիս եմ ներկայացնելու՝ հայերին և եզդիներին․ ԱԺ նորընտիր պատգամավոր Ռուստամ Բաքոյան10-12-2018 Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը սպասում է Նաիրա Զոհրաբյանի փաստերին. Aravot.am10-12-2018 «Սասնա Ծռեր»․ Ընտրությունները չեն կարող անվերապահ կերպով համարվել արդար10-12-2018 Սա պարտություն է, սակայն ոչ մեր ընտրողների․ ՀՅԴ-ի հայտարարությունը10-12-2018 «Ազատ հայրենիք» կուսակցության շնորհավորական ուղերձը «Իմ քայլը» դաշինքին՝ ԱԺ ընտրություններում համոզիչ հաղթանակ արձանագրելու կապակցությամբ10-12-2018 Վերջին 20 տարում Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցան ընտրություններ, որտեղ իր գործուն ազդեցությունը չի ունեցել կրիմինալը, փողաբաժանությունն ու կեղծիքները10-12-2018 Այս էտապում ռեյտինգային ընտրակարգը բացասական երեւույթ է, բայց ոչ ընդհանրապես․ փորձագետ (ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ)10-12-2018 Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին10-12-2018 Լրագրողական կազմակերպություններ․ Ընտրությունները որակապես տարբերվեցին նախորդներից.azatutyun.am10-12-2018 Սերժ Սարգսյանը կնքեց ՀՀԿ դարպասները՝ այդ ուժի ներսում մի խմբի համար փչացնելով ամեն ինչ10-12-2018 Շարունակելու ենք մեր աշխատանքը, որպես արտախորհրդարանական ուժ. ՀՀԿ 10-12-2018 Ամփոփիչ տեղեկանք ՀՀ ՊՆ թեժ գծով դեկտեմբերի 9-ին ստացված զանգերի վերաբերյալ10-12-2018 Առաջին անգամ ընտրությանը հաջորդող առավոտի վրա կախված չէ հիասթափության, անզորության և ապագան կրկին 5 տարով վաճառված լինելու ծանր ու թունավոր օդը. Գոհար Աբաջյան10-12-2018 Առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն դեկտեմբերի 10-ի ժամը՝ 12:00-ի դրությամբ ստացել է 55 հաղորդում 10-12-2018 Նորընտիր Ազգային ժողովն ու կառավարությունն աշխատելու են պատասխանատվության մեծ տիրույթում. Արմեն Սարգսյան10-12-2018 ԲՀԿ-ից ռեյտինգայինով ամենաշատ ձայներ ստացած թեկնածուն Ծառուկյանի թիկնազորի պետն է.armtimes.com 10-12-2018 Հրապարակվել է ՀՀԿ ռեյտինգային թեկնածուների անուններն՝ ըստ հավաքած ձայների . armtimes.com 10-12-2018 Հրապարակվել է «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուների ստացած ձայները՝ ըստ նվազման. armtimes.com10-12-2018 Քաղպայմանագիրը պարտավոր է այլևս առանց ժողովրդի օգնության աղբը մաքրել և վերակառուցում սկսել10-12-2018 Առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն 24:00-ի դրությամբ ստացել է 51 հաղորդում10-12-2018 Խորհրդարան է անցել 3 ուժ 11-ից10-12-2018 ԿԸՀ-ն հրապարակել է արդյունքները. Իմ քայլը դաշինք՝ 70.44 տոկոս, ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն չեն հաղթահարում անցողիկ շեմը09-12-2018 Լոռու ոստիկանները շարունակում են ուժեղացված ծառայությունը. մտավախություն ունեն. ՀԺ09-12-2018 Ով հանուն ինչի՞ քվեարկեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)09-12-2018 Ոստիկանությունը չի հայտնաբերել մահացած ընտրողի տվյալները09-12-2018 Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է զինծառայողների շարային կարգով քվեարկելու մասին լուրերին09-12-2018 Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից արձանագրված ընտրախախտումները09-12-2018 ՀՀ ոստիկանության պարզաբանումը՝ Դավիթ Շահնազարյանի հայտարարության վերաբերյալ09-12-2018 Այս ընտրություններում տեսնելու ենք Հայաստանում ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող ընտրողների առաջին իրական թիվը․ Վահե Գրիգորյան 09-12-2018 Դեկտեմբերի 9-ին, ժամը 15-ի դրությամբ, ոստիկանությունում ստացվել է 26 հաղորդում.Ոստիկանություն09-12-2018 «Ամոթ, գոնե մի խոսեք»․ Քաղաքացիները՝ Դավիթ Շահնազարյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)09-12-2018 Մինչև ժամը 14-ը հաղորդվել է 23 խախտումների մասին.«Ականատես» դիտորդական առաքելություն09-12-2018 Կեսօրին Լոռու մարզ Երևանից ոստիկանական ուժեր են բերվել.Ազատություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)09-12-2018 «Իրազեկ պաշտպանված ընտրող» նախաաձեռնության արձագանքման խմբերի դիտարկումները Ժամը 15:00-ի դրությամբ09-12-2018 Ընտրախախտում. Զինծառայողները քվեարկության են գնում շարային կարգով. «Անկախ դիտորդ»09-12-2018 Նիկոլ Փաշինյանը քվեարկել է թիվ 8/16 ընտրատեղամասում09-12-2018 ՄԻՊ-ն ամփոփում է ԱԺ արտահերթ ընտրությունների օրը արձանագրված դեպքերը ժամը 15:00 -ի դրությամբ09-12-2018 «Կա՞ մեկը, ով մտահոգություն չունի». Լեւոն Տեր-Պետրոսյան.lragir.am09-12-2018 Հունան Պողոսյանն ուղղորդում է ընտրողներին՝ քվեարկել Իմ քայլը դաշինքի օգտին. Նաիրա Զոհրաբյան.lragir.am09-12-2018 Ոստիկանությունն արձանագրված խախտումների մասին09-12-2018 Չարբախում 8/47 տեղամասում փող են բաժանել, ոստիկանությունը կարծես բռնել է». lragir.am09-12-2018 «Մի քվեաթերթիկը դրել եմ ծրարի մեջ, երկուսը՝ գրպանս. չեմ ցանկացել գցել աղբարկղ». Դավիթ Շահնազարյան.168.am09-12-2018 Ժամը 14:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 24,53 տոկոսը.ԿԸՀ09-12-2018 Արարատի 13/5 ընտրատեղամասում քաղաքացին ընտրել է առանց գրանցվելու.hetq.am09-12-2018 «Դո՛ւք եք նշանակել Ռոբերտ Քոչարյանին մեղավոր, դո՛ւք». Նիկոլ Փաշինյանը՝ լրագրողներին. 168.am (ՏԵՍԱՆՅՈՒԹ)09-12-2018 «Իմ քայլը» դաշինքի երրորդ վստահված անձն է փորձ արել մտնել ընտրատեղամաս.hetq.am 09-12-2018 Դաշնակցությունը Քոչարյանի կալանավորման հետ կապված գնահատականներ չի տալիս՝ հարցը թողնելով իրավաբաններին.«Արմենպրես»09-12-2018 Ամբողջ աշխարհի ուշադրությունը բևեռված է Հայաստանում ընթացող արտահերթ խորհրդարանական ընտրությունների վրա.ԱՐՄԵՆՊՐԵՍ09-12-2018 Տարեց կինը քվեարկել է ՀՀԿ թեկնածուի մասին հուշող թղթով.hetq.am (ՏԵՍԱՆՅՈՒԹ)09-12-2018 5 րոպեի ընթացքում մի քանի խախտում եմ տեսել. Թեկնածու «Հրապարակ»09-12-2018 Ընտրախախտումներ Գյումրիում. hraparak.am 09-12-2018 Սերժ Սարգսյանը քվեարկել է. սարքը չճանաչեց մատնահետքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)09-12-2018 Կոչ եմ անում անպայման գնալ ընտրատեղամասեր. Նիկոլ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)09-12-2018 Ընտրությունների արդյունքում կիմանանք, թե ով է Հայաստանի կառավարության հիմնական ընդդիմադիրը. Փաշինյանը կատարել է իր ընտրությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)09-12-2018 Աբովյանի 29/3 տեղամասում քվեախցիկի հետևում բացվող դուռ կա.hetq.am (լուսանկարներ)09-12-2018 201 հազար քաղաքացի արդեն քվեարկել է.aravot.am 09-12-2018 Ժամը 12:00 դրությամբ արձանագրված խախտումները. «Անկախ դիտորդ» 09-12-2018 Դավիթ Շահնազարյանին բերման ենթարկելու իմաստ չկա, անլուրջ է. Վանեցյան.lragir.am09-12-2018 Օրենսգրքում չկա վենդետայի հոդված, կան հստակ հոդվածներ, որոնցով մեղադրվում է Քոչարյանը. Վանեցյան.armtimes.com09-12-2018 Այս ընտրությունը ձախողելու իրավունք չունենք. Քաղաքագետ 09-12-2018 Ուղղորդման փորձ ընտրատեղամասերում.168.am09-12-2018 Գյումրիի 32/30 տեղամասային ընտրական կենտրոնում քվեախցիկի ետնամասում դուռ կա, որը օգտագործվում է. «Անկախ դիտորդ»09-12-2018 Այսօր աշխարհի ամենահաջողակ քաղաքական գործիչները մեծ սեփականատերերն են. Ծառուկյանը ԱԺ ընտրություններին մասնակցելու իր որոշման մասին.«Արմենպրես»09-12-2018 «Արդար ընտրություններ լինեն, մնացած ամեն ինչ իր տեղը կընկնի». Արամ Սարգսյան.168.am09-12-2018 Արա Բաբլոյանը Խորհրդարան անցնող ուժերին մաղթեց պահպանել այն արժեքներն, ինչի համար իրենք մինչ այսօր պայքարել են.«Արմենպրես»09-12-2018 Արտառոց միջադեպ Սևանի 20/05 ընտրատեղամասում.ArmLur.am (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 09-12-2018 «Օրենքով գողերը» լքել են Հայաստանը մինչև ընտրությունները կավարտվեն. ինչ են նրանց հրահանգել.ArmLur.am 09-12-2018 Ում մտքով կանցնի տեղամասում կեղծիք անել, բռնելու ենք ու դատելու ենք... 09-12-2018 4/32-ում Ծառուկյան դաշինքից ՏԸՀ անդամը խմած է09-12-2018 Ամենայն Հայոց Կաթողիկոսը քվեարկել է Էջմիածնի 14/11 ընտրական տեղամասում09-12-2018 Գնա ընտրատեղամաս և արա՛ քո քայլը09-12-2018 23/50 ընտրատեղամասի պատերին քարոզչական պաստառներ են փակցված (լուսանկարներ).armtimes.com09-12-2018 Ընտրողն անձը հաստատող փաստաթուղթը կորցնելու դեպքում կարող է քվեարկել նաև դրան փոխարինող տեղեկանքով09-12-2018 Վարուժան Ավետիսյանը քվեարկել է հանուն ինքնիշխան, հզոր Հայաստանի.«Արմենպրես»09-12-2018 Ակնկալում եմ, որ օրվա վերջին ունենանք ավելի համախմբված հասարակություն. Վիգեն Սարգսյանը կատարեց իր ընտրությունը. «Արմենպրես»09-12-2018 22/26 ընտրատեղամասում բացակայող 4 համարի քվեաթերթիկները բերվել են, խնդիրը կարգավորվել է.armtimes.com09-12-2018 Քվեարկել ի հեճուկս եղանակի և «գազելների» բացակայության. Նիկոլ Փաշինյանի կոչը09-12-2018 ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը քվեարկել է «հանուն լավ Հայաստանի».armtimes.com09-12-2018 Միջադեպեր ընտրատեղամասերում.«Անկախ դիտորդ» 09-12-2018 «Այս պահին ընտրությունն ընթանում է բնականոն հունով». Տիգրան Մուկուչյան09-12-2018 Պաշտպանի ներկայացուցիչները գործուղվել են մարզեր07-12-2018 Ոստիկանություն ահազանգ է ստացվել նախընտրական քարոզարշավի մասնակիցներին ծեծելու վերաբերյալ07-12-2018 Մենք կառուցելու ենք լուսավոր Հայաստան. Ատոմ Մխիթարյանը (ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ) 07-12-2018 ՊՆ-ն հերքում է՝ զորամասերում քաղաքական քարոզչություն իրականացնելու մասին լուրը06-12-2018 2018թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների մեդիա մշտադիտարկման արդյունքներ 06-12-2018 Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ ՀՀ քննչական կոմիտեն հիշեցնում է06-12-2018 Տնտեսական հեղափոխության համար բազմոցից վեր կենալ է պետք06-12-2018 Դավիթ Շահնազարյանի որդին քաղաքական ապաստան է խնդրել ԱՄՆ-ից. «Հրապարակ»06-12-2018 Աշոտյանի կարծիքով` ՀՀԿ-ն այս ընտրություններում հավակնում է տասնյակ հազարավոր ձայների06-12-2018 Դավիթ Առուշանյան.Նախընտրական քարոզարշավի 10-րդ օրվա ամփոփում (ՏԵՍԱՆՅՈՒԹ ԵՒ ՖՈՏՈՇԱՐՔ)06-12-2018 ««Սասնա Ծռերի» պատգամավորության թեկնածու Լիանա Ստեփանյանի հետ առաջացել են անհամատեղելի մոտեցումներ»06-12-2018 Գեղարքունիքի մարզում միսկրծոցի է․ «ՀՐԱՊԱՐԱԿ»06-12-2018 Երեկվա բանավեճը, իհարկե, կայացավ.Նիկոլ Փաշինյան06-12-2018 Բանավեճ՝ բոլոր քաղաքական ուժերի նախընտրական ցուցակները գլխավորող գործիչների մասնակցությամբ (ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ)05-12-2018 Արհեստականորեն գործոն եք դարձնում այն, ինչ արդեն մերժել ենք05-12-2018 «Սասնա ծռերը» Վիլսոնյան Հայաստանի խնդիրը պատրաստվում են բերել ՀՀ քաղաքական օրակարգ․ Ստեփան Գրիգորյան (ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ)05-12-2018 Գրություններ են ուղարկվել քրեական հետապնդման մարմիններին.ՄԻՊ05-12-2018 Դավիթ Շահնազարյանը հրավիրվել է ՀՀ ԱԱԾ 05-12-2018 Արմեն Աշոտյանը փոշմանե՞լ է. «Ժողովուրդ» 05-12-2018 Մանվել Գրիգորյանի կինը հրահանգել է չքվեարկել Հակոբ Հակոբյանի օգտին.hraparak.am 04-12-2018 ՕԵԿ-ն առաջարկում է երկու տարվա փոխարեն՝ մեկ տարվա զինծառայություն.168.am04-12-2018 Հայաստանը կրում է պատասխանատվություն նաեւ սփյուռքի առջեւ․ Վաղարշակ Հակոբյան (Իմ քայլը) (ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ)04-12-2018 Դավիթ Առուշանյանն իր թիմակիցների հետ շարունակում է հաղթարշավը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)04-12-2018 Արփինե Հովհաննիսյանի գրառումը ստահոդ է և պայմանավորված է քարոզարշավի տրամաբանությամբ. Ոստիկանություն04-12-2018 Հիմնվում է «Իմ քայլը» դաշինքի աջակցության Լոս Անջելոսի կենտրոն04-12-2018 Գեղարքունիքում լարված վիճակ է. Վարուժան Ավետիսյանը անցել է ձայներ խլելուն. «Ժողովուրդ» 04-12-2018 Հայտարարագիրս ԿԸՀ- եմ ներկայացրել եմ նոյեմբերի 24-ին, եթե այն իրենց համակարգչի վրա չի բացվել իմ մեղքը չէ. Նիկոլ Փաշինյան04-12-2018 «Իմ քայլը» դաշինիքի մի շարք թեկնածուներ մերժել են ՀՀԿ նախկին «տասովչիկներին». «Ժողովուրդ»03-12-2018 Դեկտեմբերի 9-ին չի կարող լինել օրինական ընտրություն․ ԵԾ30-11-2018 ՀՀԿ-ին կազմակերպությունը հրաժարվել է տրամադրել վահանակ. ահազանգ30-11-2018 Իրավիճակը բարդանում է. Դա երբեւէ պետք է տեղի ունենար30-11-2018 Խնդրում եմ քվեարկել ոչ թե իմ, այլ Էդուարդ Շարմազանովի օգտին. Արփինե Հովհաննիսյան30-11-2018 «Ռազբորկաներ՝» Հայաստանի եւ Արցախի իշխանությունների միջեւ.hraparak.am30-11-2018 ՀՀԿ-ի նախկին պաշտոնյաները պատռում են ԻմՔայլ-ի պաստառները. տեսախցիկ30-11-2018 «Հերթական խախտումը «Իմ քայլը« դաշինքի կողմից». Արմեն Աշոտյան30-11-2018 Ինչ-որ ուժեր կրկին փորձ են անում պղտոր ջրում ձուկ որսալ՝ թիրախավորելով իմ անձը. Արայիկ Հարությունյան30-11-2018 Մտորումներ ընտրարշաւի, կուսակցութիւններու եւ այլ բաներու մասին29-11-2018 «Նման բան իրեն թույլ չի տալիս նույնիսկ մեզ թշնամի պետության ղեկավարը… Դուք պետք է հրապարակայնորեն ներողություն խնդրեք մեր ժողովրդից». Կարեն Օհանջանյանը՝ Նիկոլ Փաշինյանին29-11-2018 «Ամենահաղթող թեկնածուն նա է, որ քիչ է հայտնի». Արամ Սարգսյան.168.am29-11-2018 Պարոն վարչապետ, յա, իրո՞ք, Երեւանի քուչեքում ասեիր՝ ուրիշ բան29-11-2018 Նիկոլ Փաշինյանի պատասխանը մրցակիցներին. «Սրանից ավելի պարզ ո՞նց են ասում».168.am29-11-2018 Արցախում կանխվեց վտանգավորը.Նիկոլ Փաշինյանի կոշտ հորդորը Բակո Սահակյանին29-11-2018 «Սասնա ծռեր» կուսակցությունն այցելել է Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի մարզեր.«Արմենպրես»29-11-2018 ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի ելույթը քարոզարշավի շրջանակներում 29-11-2018 «Որ մենք նման բան ենք որոշել, ես առաջին անգամ իմացել եմ ՀՀԿ-ից». Նիկոլ Փաշինյան.168.am29-11-2018 «Ուզում ենք ունենալ պատգամավորներ, որ բերանները ջուր առած նստելո՞ւ են, թե՞ պայքարելու են մեր շահերի համար». Էդմոն Մարուքյան.168.am28-11-2018 Հերմինե Նաղդալյանը դուրս է եկել ընտրապայքարից. hraparak.am 28-11-2018 Վիգեն Սարգսյանը բանավեճի է հրավիրում Նիկոլ Փաշինյանին28-11-2018 ՕԵԿ նախընտրական քարոզարշավի ընթացքում Արթուր Բաղդասարյանի ելույթը Վայոց Ձորի մարզում 28-11-2018 Հեղափոխությունը ներսից կարող է քանդվել, իր ներսում ձևավորվող հրեշիկներից (ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ)28-11-2018 «Ինչի՞ էս վատացել, այ ախպեր, մատ ես թափ տալիս ընտրողների վրա. Մատդ կկոտրի հենց էդ ընտրողը». Էդուարդ Շարմազանովը՝ Նիկոլ Փաշինյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)28-11-2018 Գագիկ Ծառուկյանն ու Նիկոլ Փաշինյանն այսօր քարոզարշավն անցկացնելու են Տավուշի մարզում. «Ժողովուրդ»27-11-2018 Կրկին ստիպված ենք ընտրելու թաղի Հովիկին ու Բաբիկին․ Արթուր Ավագյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)27-11-2018 «Մարդ կա, որ պարբերաբար վատանում է, մեզ վրա մատ է թափ տալիս. քեզնից վախեցող չկա». Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին.168.am27-11-2018 «Ցանկանում եմ պատասխան անակնկալը մատուցել՝ չսպասելով դեկտեմբերի 9-ին». Էդուարդ Աղաջանյանը՝ Արմեն Աշոտյանին27-11-2018 «Չփորձես մեզ հաթաթաներ տալ, քեզանից վախեցող չկա, Նիկոլ». Արմեն Աշոտյան27-11-2018 «Նիկոլ Փաշինյանն իրավունք ունի մեր տեսակետը չկիսելու». Գարեգին Չուգասզյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին.168.am27-11-2018 Եթե չվերադարձնեն կամավոր, կվերադարձնեն հարկադրաբար. Նիկոլ Փաշինյանը սպառնաց բանակից գողություն արածներին27-11-2018 «Մենք» դաշինքը քարոզարշավը շարունակում է Արագածոտնի մարզում. «Արմենպրես»27-11-2018 «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Թագուհի Թովմասյանը հանդիպել է Վարդենիսի Նյարդահոգեբանական տուն-ինտերնատի աշխատակազմի ներկայացուցիչների հետ27-11-2018 Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ ՀՀ քննչական կոմիտեն հիշեցնում է27-11-2018 Վարչապետի կոշտ նախազգուշացումը. կլինի ուժգին հարված27-11-2018 Գործի կդրվեն բոլոր միջոցները բարեգործության անվան տակ ընտրակաշառք տալու դեպքերը բացահայտելու համար. դատախազություն27-11-2018 Երիտասարդ բժիշկների ազգային խորհուրդն աջակցում է Արսեն Թորոսյանին27-11-2018 «Նոյյան տապան»-ի հյուրն է «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածու՝ Վաղարշակ Հակոբյանը(ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ)27-11-2018 Սահմանամերձ գոտին պետք է պաշտպանեն պրոֆեսիոնալները և ոչ թե 18-ամյա երիտասարդները.(ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ)27-11-2018 ՀՀԿ-անների թալանչի բրիգադը պետք է ուղարկվի պատմության աղբանոցը27-11-2018 «Ի՞նչ հանրապետական, ի՞նչ օլիգարխ, ի՞նչ գող: Անձամբ գալու եմ ձեր հետևից, վզներիցդ բռնած դուրս եմ շպրտելու»27-11-2018 «Չեմ կարծում, որ միմյանց հարվածելով է որոշվում, թե ով է լավագույնը». Մանե Թանդիլյանը՝ Սասուն Միքայելյանի հայտարարության մասին.168.am27-11-2018 «Սասնա Ծռեր»-ը տարակուսած է. Նիկոլ Փաշինյանը օգտագործել է սպառնալիքներ, վիրավորական արտահայտություններ26-11-2018 Մենք ունենք սցենար՝ փողոցում ձեռնամուխ լինենք նոր, ավելի քաղաքական ընտրությունների կազմակերպմանը26-11-2018 Մարտի 1-ի զոհ Տիգրան Խաչատրյանի մայրը կոչ է անում բոյկոտել «ՀՀԿ ոհմակին»26-11-2018 Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին դեկտեմբերի 9-ի գիշերն սպասվում է մեծ անակնկալ. Արմեն Աշոտյան26-11-2018 Նիկոլ Փաշինյանի արձակուրդի ընթացքում նրան կփոխարինի Արարատ Միրզոյանը26-11-2018 Միշտ հավատարիմ հողին ու հային. ՀՅԴ-ն հրավիրում է հանրահավաքի. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)26-11-2018 «Միլիոնների գողություն իրականացրածները բանակցում են քննչական մարմինների հետ...». Նիկոլ Փաշինյան26-11-2018 Հ1-ը նախընտրական մեծ բանավեճ է կազմակերպելու առաջին համարների մասնակցությամբ26-11-2018 Մեկնարկել է ԱԺ արտահերթ ընտրության քարոզարշավը



Բոլոր երկրները |



Developed by IT Media