17-06-2019 17:31:29 | Արցախ (ԼՂՀ) | Ի՞նչ է գրում մամուլը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ շաբաթ օրը, հունիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում։ Ասկերանի մարտական դիրքերից մեկում զինվորների վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, զինվորներից մեկը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հոսպիտալ։ SHAMSHYAN.com-ը փորձում է պատկան մարմիններից պարզել վիրավոր զինվորի առողջական վիճակի, նրա, ինչպես նաև նրա վրա կրակոց արձակողի ինքնությունը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, իսկ նրա վրա կրակոցներ արձակողը Հայաստանում հայտնի գործարարներից մեկի բարեկամն է, ում տվյալները, նախաքննության շահերից ելնելով, այս պահին չենք հրապարակում։