19-07-2019 10:00:00 | Հայաստան | Քննարկում
Հուլիսի 19-ի «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի հյուրերն են «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը և «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։
Հաղորդման շրջանակներում քննարկվելու են «Հարավկովկասյան երկաթուղի թե՞ Հարավկովկասյան լվացքատուն» թեման և հրատապ այլ հարցեր։
Հաղորդումը հեռարձակվեց Երևանի ժամանակով ժամը 10:00-ից 11։00-ը ԱՄՆ հայկական AABC հեռուստատեսությամբ, Ֆրեզնոյի «Նուռ» հեռուստատեսությամբ, առցանց՝ «Նոյյան Տապան»-ի www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում եւ «Noyan Tapan TV» ֆեյսբուքյան խմբում։
Ուղիղ եթերից հետո բանախոսների ուղղված հարցերն ու մեկնականությունները կարելի է թողնել՝ զանգհարելով ամերիկյան 818 9675321 և հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով։ Ձեր ձայնագրությունները հետագայում կօգտագործվեն «Հետադարձ կապ» հաղորդաշարում։