Անցած մեկ շաբաթում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ

04-07-2020 14:02:24   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական
Արցախի Պաշտպանության բանակից տեղեկացնում են, որ հունիսի 28-ից հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 2000 կրակոց:
 
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:
 
 


Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media