Սահմանադրական դատարանի նախագահի մեկ թեկնածու մնաց
24-09-2020 18:54:35 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
24-09-2020 18:54:35 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Սահմանադրական դատարանի դատավորները նախագահ կընտրեն սեպտեմբերի 25-ին։ ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը լրագրողներին ասաց, որ երկու թեկնածու կային՝ մեկը ինքնառաջադրված, մյուսին առաջադրել են, սակայն վերջինս ինքնաբացարկ է հայտնել։
Շաթիրյանը հաստատել է, որ մամուլում հրապարակվող անունները ճիշտ են։ Հետևաբար, ելնելով Շաթիրյանի խոսքից, ՍԴ նախագահի միակ թեկնածուն Երվանդ Խունդկարյանն է։
Նոյյան տապան
- Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից