Թեպետ համավարակի թվերը սկսել են աճել, մենք կկարողանանք զերծ մնալ դպրոցները փակելուց․ ԿԳՄՍ նախարար
25-09-2020 16:28:18 | Հայաստան | Հասարակություն
25-09-2020 16:28:18 | Հայաստան | Հասարակություն
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր եղել եմ Ստեփան Զորյանի անվան թիվ 56 դպրոցում: Համավարակային կանոնները պահելու առումով արձանագրեցի բավականին լավ պատկեր, ինչը թույլ է տալիս մեզ հույս հայտնել, որ թեպետ համավարակի թվերը սկսել են աճել, մենք կկարողանանք համակարգը պահել վերահսկելի վիճակում ու զերծ մնալ դպրոցները փակելուց:
Դրա համար առավել քան երբևէ անհրաժեշտ է խստագույնս պահել կանոնները՝ դիմակ, սոցիալական հեռավորություն և ախտահանում: Դպրոցների ղեկավարությանը և ուսուցիչներին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, կազմակերպումը շատ տեղերում գտնվում է բարձր մակարդակի վրա: Ապրեք»:
Նոյյան տապան
- Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից