ՍԱՏՄ-ն ամփոփել է ալկոհոլային խմիչքների շուկայում վերահսկողության արդյունքները
25-09-2020 18:33:56 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
25-09-2020 18:33:56 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ սեպտեմբեր ամսվա վերջին երկու շաբաթների ընթացքում պետական վերահսկողության գործողություններ են իրականացվել ալկոհոլային խմիչքների շուկայում: Հանրապետության ողջ տարածքում անցկացվել է 321 դիտարկում։
Արդյունքում՝ 229 տնտեսավարող սուբյեկտների մոտ խախտումներ չեն արձանագրվել, իսկ 91 կազմակերպությունում բացահայտվել է սննդամթերքի անվտանգության բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտում, մասնավորապես՝
50 տնտեսավարողի մոտ հայտնաբերվել են մակնշման խախտումներով ալկոհոլային խմիչքներ, որոնց վաճառքը կասեցվել է:
12 կազմակերպությունում հայտնաբերվել է ընդանուր թվով 33,5լ անհայտ ծագման ալկոհոլային խմիչք, որի իրացումը կասեցվել է, խմբաքանակը ոչնչացվել:
7 տնտեսավարող փոխել է ոլորտի գործունեությունը, 5-ը՝ դադարեցրել, 1 իրացման կետ չի աշխատել:
16 տնտեսավարողի մոտ դիտարկումները դեռ շարունակվում են:
«ՍԱՏՄ-ն կոչ է անում է քաղաքացիներին զերծ մնալ անհայտ ծագման ոգելից խմիչքներ օգտագործելուց, հիշեցնում, որ անհայտ ծագման խմիչքների շրջանառությունն արգելվում է և հորդորում՝ ցանկացած սննդամթերքի ՀՀ օրենսդրության խախտմամբ իրացում կամ շրջանառություն նկատելու-հայտնաբերելու դեպքում զանգահարել տեսչական մարմնի թեժ գծին 010206040 և 012906090 հեռախոսահամարներով»:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
Նոյյան տապան
- Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից