Սփյուռքի մասնագիտական ներուժի ներգավմամբ է հնարավոր ապահովել երկրի զարգացումը. Սինանյան

27-11-2020 12:40:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 
Պատերազմի ողջ ընթացքում «ի Գործ» ծրագրի շուրջ 5 տասնյակ սփյուռքահայ մասնագետներ տարբեր գերատեսչություններում ծավալել են ակտիվ գործունեություն՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից մինչև Առողջապահության նախարարություն:
 
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ հանդիպման ընթացքում նրանք ներկայացրել են ծրագրի շրջանակում իրենց գործունեությունը, առաջարկներն ու կարծիքները: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդգծել է, որ միայն սփյուռքի մասնագիտական ներուժի ներգավմամբ է հնարավոր ապահովել երկրի զարգացումը:
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media