Սև և գունավոր մետաղի թափոնների և ջարդոնի արտահանումը ժամանակավորապես կարգելվի. ՊԵԿ

16-01-2021 13:37:20   | Հայաստան  |  Հասարակություն
 
ՀՀ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ ՀՀ Կառավարության 14.01.2021 թ. թիվ 28-Ն որոշմամբ սահմանվել է ժամանակավոր արգելք սև և գունավոր մետաղի թափոնների և ջարդոնի, սև մետաղից պատրաստված խողովակների և դրանց կցամասերի, սև մետաղական կոնստրուկցիաների, ինչպես նաև սև մետաղից սալիկների և օգտագործված թուջե ռադիատորների արտահանման վրա, որը գործելու է վեց ամիս ժամկետով։
 
Որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից, որից հետո մաքսային մարմինները իրականացնելու են ուժեղացված հսկողություն՝ ՀՀ Կառավարության 14.01.2021 թ. թիվ 28-Ն որոշման դրույթների պահպանման նկատմամբ։
 
 
 
 


Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media