UCOM-ում մեկնարկել է Պրեմիում դասի «գեղեցիկ» հեռախոսահամարների ձեռքբերման գործընթացը

02-04-2021 17:51:27   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Ucom ընկերության առցանց խանութում մեկնարկել է հատուկ գներով Պրեմիում դասի «գեղեցիկ» հեռախոսահամարների ձեռքբերման գործընթացը։ Պրեմիում դասի հեռախոսահամարները հնարավոր է պատվիրել բացառապես առցանց խանութում gold.ucom.am հասցեով։ Առաքումն անվճար է, իրականացվում է բաժանորդի կողմից նշված հասցեով։
 
«Ucom շարժական կապից օգտվել ցանկացողներին առաջարկում ենք շտապել միանալ մեզ Պրեմիում դասի «գեղեցիկ» հեռախոսահամարներից որևէ մեկով և վայելել շփումը մտերիմների հետ՝ Հայաստանում ամենաարագ ինտերնետի և մատչելի սակագների համադրությամբ», - թվիթերի իր միկրոբլոգում գրել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։
 
Ի լրումն Պրեմիում դասի «գեղեցիկ» հեռախոսահամարների, Ucom-ը նաև առաջարկում է ընտրել «գեղեցիկ» հեռախոսահամար առավել մատչելի կարգերից, որոնք հնարավոր է ձեռք բերել ցանկացած Ucom վաճառքի և սպասարկման կենտրոնում։ Պարզապես անձը հաստատող փաստաթղթով անհրաժեշտ է մոտենալ Ucom-ի ցանկացած սպասարկման կենտրոն և կատարել միանվագ վճարում՝ տեղում ընտրած համարի կարգին համապատասխան:
 
 
 
 
 
 
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media