Չկա ոչ մի երաշխիք, որ Ադրբեջանին տրամադրվող աջակցությունը չի օգտագործվի Արցախի կամ Հայաստանի դեմ. քաղաքագետ
04-05-2021 20:43:08 | Հայաստան | Մեկնաբանություն
04-05-2021 20:43:08 | Հայաստան | Մեկնաբանություն
Քաղաքագետ Նարեկ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն օրերս որոշում է կայացրել կասեցնել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ բանաձևը և 2021թ.-ին ռազմական ուղիղ օգնություն տրամադրել Ադրբեջանին։
Սա նոր պրակտիկա չէ և 2002թ-ից կիրառվում է: Թրամփի օրոք՝ 2017-2021թթ., Հայաստանին ու Ադրբեջանին տրամադրվող Security Aid-ի ծավալները խիստ անհամաչափ էին՝ Հայաստանին՝ 16.1 մլն, իսկ Ադրբեջանին՝ 105. մլն դոլար:
Թե որքան կկազմի Բայդենի կողմից տրամադրվող աջակցությունը, դեռևս հայտնի չէ: Սակայն 907-րդ բանաձևը շրջանցելու Բայդենի որոշումը առնվազն հարցեր է առաջացնում, քանի որ.
- Դեռ պատերազմի ժամանակ՝ հոկտեմբերի 16-ին, Բայդեն-Հարիս թիմը հայկական հարցերի վերաբերյալ հայտնած դիրքորոշման մեջ պարտավորվել էր "վերանայել Ադրբեջանին տրամադրվող անվտանգության աջակցությունը ՝ համոզվելու համար, որ այն չի աօգտագործվում հարձակողական միջոցների համար": https://asbarez.com/.../biden-harris-campaign-issues.../
- Հոկտեմբերի 29-ին նախագահի թեկնածու Ջ. Բայդենը դիմեց Թրամփին՝ նշելով, որ " Վարչակազմը պետք է ամբողջությամբ իրականացնի և չսառեցնի Ազատության աջակցության մասին օրենքի 907-րդ բաժնի պահանջները՝ Ադրբեջան ռազմական տեխնիկայի մատակարարումը դադարեցնելու հետ կապված": https://joebiden.com/.../nagorno-karabakh-statement-by.../
- Ադրբեջանին տրամադրվող օգնության մի մասը նախատեսված է «ահաբեկչության դեմ պայքարի» համար: Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ Ադրբեջանը բացահայտ զբաղված էր "սիրիացի ահաբեկիչների ներմուծմամբ" և այժմ նրան "հակաահաբեկչական պայքարի" համար ռազմական օգնության տրամադրումը, մեղմ ասած, աբսուրդային է: Հատկանշական է, որ, ամերիկյան կողմը պաշտոնապես հաստատել է Արցախում ռազմական գործողություններում օտարերկրյա վարձկանների մասնակցության փաստը:
- ԱՄՆ կողմից տրամադրվող ռազմական օգնության մի մասը նախատեսված է Ադրբեջանի սահմանապահ զորքերի համար, որոնք ինչպես հայտնի է, տեղակայված են նաև Հայաստանի հետ սահմանին, ավելին՝ Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ բավական ակտիվ մասնակցություն են ունեցել: Չկա ոչ մի երաշխիք, որ Ադրբեջանին տրամադրվող աջակցությունը, կամ դրա շրջանակներում իրենց «կարողությունները զարգացրած» զինվորականները չեն օգտագործվի Արցախի կամ Հայաստանի դեմ»:
Նոյյան տապան
- Մեկնաբանություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից