Բաքուն պատրաստ է ՀՀ-ի հետ «խաղաղության համաձայնագիր ստորագրել՝ հիմնված երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչման վրա»
18-06-2021 19:02:19 | Ադրբեջան | Ի՞նչ է գրում մամուլը
18-06-2021 19:02:19 | Ադրբեջան | Ի՞նչ է գրում մամուլը
Պաշտոնական Բաքուն կրկին հայտարարում է, թե պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրել, որը հիմնված կլինի երկու երկրների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ճանաչման վրա, հայտնում է Ազատություն ռադիոկայանը:
Այս մասին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը խոսել է թուրքական Անթալիա քաղաքում, որտեղ այս օրերին անցնում է Հարավարևելյան եվրոպական համագործակցության գագաթնաժողովը։
Բայրամովից բացի հանդիպմանը մասնակցում են ևս մեկ տասնյակ երկրների պաշտոնյաներ, այդ թվում՝ Սերբիայի վարչապետը, Խորվաթիայի արտգործնախարարն ու Հունաստանի փոխարտգործնախարարը։
Նոյյան տապան
- Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից