Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայտարարում է «Հուշերի տուն» նոր կրթական ծրագրի մեկնարկը

08-07-2021 09:59:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
  
 Հուլիսի 8, 2021թ, Երևան. Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) հայտարարում է «Հուշերի տուն» նոր կրթական ծրագրի մեկնարկը:
 
Շարունակելով կարևորել թանգարանային կրթությունը, ԳԱԿ-ը ներկայացնում է «Հուշերի տուն» կրթական ծրագիրը՝ հիմնված «Գագիկ Հարությունյան. մոռացումի անսպասելի գեղեցկությունը» ցուցադրության վրա: Այն նախատեսված է յոթ տարեկանից բարձր դպրոցականների և ընտանիքների համար։
 
Կրթական ծրագրի նպատակն է ներկայացնել հայ ժամանակակից արվեստագետ Գագիկ Հարությունյանի ստեղծագործությունները՝ մասնակիցների միջև քննարկում ծավալելով հիշողություն երևույթի և ցուցադրված ստեղծագործություններում դրա արտացոլման  շուրջ:
 
ԳԱԿ-ի Ստեղծագործական սրահում մասնակիցներն իրենց հետ բերված լուսանկարների պատճենների օգնությամբ կստեղծեն կոլաժային կոմպոզիցիաներ՝ օգտագործելով Գագիկ Հարությունյանի «Ընտանեկան դիմանկար» շարքի ստեղծագործությունների կոնցեպտը: Կրթական ծրագիրը նաև հրաշալի առիթ է մասնակիցների համար վերարտադրելու իրենց վաղ մանկական հուշերը և կիսվելու իրենց լուսավոր պատումներով:
Մասնակցությունը՝ անվճար, պարտադիր նախնական գրանցմամբ:         
           
Ծրագրին մասնակցելու համար խնդրում ենք զանգահարել (+374 10) 54-19-32/34 հեռախոսահամարով։       
 
                                                                                   
 
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media