Մեկնարկել են MyWay ավիուղիների Թբիլիսի - Երևան - Թբիլիսի երթուղով չվերթերը

22-07-2021 20:35:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
MyWay ավիուղիները սույն թվականի հուլիսի 22-ից մեկնարկել է Թբիլիսի- Երևան- Թբիլիսի երթուղով չվերթերը: Այս մասին հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից: 
 
Չվերթերը կիրականացվեն շաբաթական երեք չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին:
 
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը:
 
 
 
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media