Լիլիթ Մակունցը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան
02-08-2021 20:00:39 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
02-08-2021 20:00:39 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Լիլիթ Մակունցը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան: ՀՀ Նախագահը այս մասին այսօր` օգոստոսի 2-ին, հրամանագիր է ստորագրել:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Լիլիթ Մակունցին նշանակել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան՝ չորս տարի ժամկետով (նստավայրը՝ Վաշինգտոն)»,-նշված է հրամանագրում:
Նոյյան տապան
- Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից