Բացվել է պատերազմի զոհերին նվիրված հուշապուրակ
22-09-2021 18:00:29 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
22-09-2021 18:00:29 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
ԶՈւ զորամիավորումներից մեկի N զորամասում բացվել է 44-օրյա պատերազմում նահատակվածներին նվիրված հուշապուրակ՝ «Կյանքս՝ կյանքիդ գնով» անվամբ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից:
Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ կատարվել է հիշատակի ոգեկոչման կարգ և խաչքարի օծման արարողություն։
Միջոցառմանը ներկա են եղել զորամիավորման հրամկազմը, զոհվածների հարազատները, մարտական և ծառայակից ընկերները, ՏԻՄ ներկայացուցիչներ և այլք։
Նոյյան տապան
- Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից