Խաբարովսկում կործանված Ան-26 օդանավի անձնակազմի բոլոր անդամները զոհվել են

23-09-2021 13:55:33   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. Ռուսաստանի Դաշնության Խաբարովսկի երկրամասում կործանված Ան-26 օդանավում գտնված բոլոր 6 մարդիկ զոհվել են: Նրանք բոլորը անձնակազմի անդամներ էին: Այս մասին հայտնում են ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայությունից:
 
Նշվում է, որ ինքնաթիռի կործանման վայրում՝ անտառային տարածքում հայտնաբերվել են զոհերի մասունքները, ողջ մնացածներ չկան:
 
Միաժամանակ, որոնողական աշխատանքները շարունակվում են՝ բոլոր մասունքներն ու ինքնաթիռի սև արկղերը գտնելու համար: Տեղում աշխատում են քննչական ու փրկարարական խմբերը:
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ Խաբարովսկի երկրամասի «Սպարտակ» լեռնադահուկային բազայի տարածքում հայտնաբերվել են երեկ ռադարներից անհետացած Ան-26 ինքնաթիռի բեկորները:
 
Ընդհանուր առմամբ, որոնողական  աշխատանքներում ներգրավված է ավելի քան 70 փրկարար և 20 միավոր տեխնիկա:
 
An-26-ը անհետացել էր ռադարներից երեկ, Խաբարովսկից 38 կիլոմետր հեռավորության վրա,  Բոլշեխեխցիրսկու արգելոցի տարածքում: Օդանավի հետ կապը հանկարծակի ընդհատվել էր:
 
 
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media