Վարանդայում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 1 աճյուն
23-09-2021 17:58:46 | Արցախ (ԼՂՀ) | Մամլո հաղորդագրություն
23-09-2021 17:58:46 | Արցախ (ԼՂՀ) | Մամլո հաղորդագրություն
Ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների աճյունների որոնումները սեպտեմբերի 23-ին փրկարարական մեկ ջոկատով կրկին շարունակվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
«Հայտնաբերվել է ևս 1 հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո»,- նշում են ԱԻՊԾ-ից:
Ըստ աղբյուրի՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև օրս Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1669 աճյուն:
Նոյյան տապան
- Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից