Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ՊՇՌ թեստի հանձնումը մարդկանց համար հավելյալ ֆինանսական ծախս չի ենթադրում. այլընտրանքը՝ պատվաստում
24-09-2021 12:10:14 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
24-09-2021 12:10:14 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Իրավաբան.net. Կառավարության նիստի ժամանակ վարչպաետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե պատվաստանյութը 98,5 տոկոսով պաշտանում է վարակվածությունից ու հոսպիտալացումից:
«Ես հասկանում եմ, որ պատվաստվածների դեպքում վարակվածության տոկոսը ավելի ցածր է, քան՝ կրկնակի վարակի դեպքերը», – ասաց վարչապետը:
Նա հիշեցրեց, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի առողջապահության նախարարի հրամանը, որով պատվաստում չունեցող քաղաքացիները ստիպված կլինեն ամիսը երկու անգամ թեստ հանձնել աշխատանքի ներկայանալու համար:
«Հարցադրում է արվում, թե ինչպե՞ս կարելի է մարդկանց համար լրացուցիչ ֆինանսական ծախսեր սահմանել։ Մարդկանց համար որևէ լրացուցիչ ծախս չի սահմավում, որովհետև մարդիկ դրա կարիքը չունեն, պետությունը հոգում է, որ բոլոր մարդիկ բացարձակ անվճար ստանան պատվաստում, քաղաքացին ինքն է ընտրումՙ ծախս անի՞, թե՞ չանի», – ընդգծեց Փաշինյանը:
Վարչապետն ասաց, թե եթե զգան, որ կա անհրաժեշտություն՝ նորից պատվաստվելու, դա անպայման կանեն:
Փաշինյանը վստահեցրեց, որ Հայաստանը պատվաստանյութերի դեֆիցիտ չի ունենա:
Նոյյան տապան
- Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից