Ստեղծվել է հայերի համագործակցելու խնդիրը լուծող հարթակը

06-10-2021 09:38:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 
Ավելի քան 100 առաջատար մասնագետներ և ընկերություններ միավորել են ջանքերը հայերի արդյունավետ համագործակցության հարթակը ստեղծելու համար:
 
«ռեԱրմենիա»-ն համագործակցության և դրամահավաքի նորարարական հարթակ է, որտեղ ներկայացվում են Հայաստանի խնդիրները լուծող ծրագրեր: Այդ նախագծերը ստանում են համագործակցության առաջարկներ և հանգանակություններ ամբողջ աշխարհից։
 
Հարթակի ստեղծմանը միացել են տարբեր կազմակերպություններ, որոնց թվում են  Tufenkian Foundation-ը, TCF-ը, Techնոտուն-ը, GlobalAM-ը, Backbone-ը, MerakiPal-ը, Krisp-ը, gg-ն, 10Web-ը, Art Lunch-ը, UATE-ն, Ucraft-ը,  Picsart-ը, Digitain-ը, Easy D'Marc-ը, COAF-ը, Onex-ը, AppearMe-ն, VPOS Testing-ը, BANA-ն, Zigzag-ը, Kantata-ն. 
 
«Մեր անցած ճանապարհն այլևս անհերքելի փաստ է դարձրել այն, որ միայն արդյունավետ համագործակցության շնորհիվ կարող ենք լուծել մեր խնդիրները։ Արդյունավետ համագործակցության համար անհրաժեշտ է փոխադարձ խորը վստահություն, ինչը հնարավոր է բացարձակ թափանցիկության դեպքում։ «ռեԱրմենիա»-ն ապահովում է բոլոր գործընթացների թափանցիկությունը նորարարական տեխնոլոգիաների և մանրակրկիտ մշակված ընթացակարգերի կիրառմամբ», - ասաց «ռեԱրմենիա» տնօրեն Գևորգ Պողոսյանը: 
 
Հարթակում Հայաստանի ապագայով հետաքրքրված մարդիկ կիսվում են գիտելիքներով, փորձով, տրամադրում են մասնագիտական, նյութական, կամ ֆինանսական աջակցություն իրենց ընտրած նախագծերին:
 
Արդյունավետ համագործակցության բանաձևի հիմքում թափանցիկության և վստահության սկզբունքն է: Այդ իսկ պատճառով հենց առաջին փոլում «ռեԱրմենիա»-ի Վստահության և ապահովության բաժինը մանրամասնորեն ստուգում է ներկայացված նախագիծը և այն իրականացնող թիմը: 
Կայքի պաշտոնական մեկնարկը տրվելու է հոկտեմբերի 9-ին։ Հարթակում արդեն ներկայացված կլինեն հանրային նշանակություն ունեցող մի շարք  նախագծեր և նախաձեռնություններ, որոնք բաց կլինեն համագործակցության համար։ 
 
«ռեԱրմենիա» համագործակցության և դրամահավաքի հարթակի նախաձեռնողներն են Tufenkian Foundation-ը, TheCrowdFundingFormula-ն, MerakiPal-ը, Global AM-ը, Techնոտուն-ը, Backbone-ը: Հարթակը հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուրին բարձրաձայնել Հայաստանի խնդիրները, ինչպես նաև առաջարկել այդ խնդիրները լուծող նախագծեր, կիսվել փորձով, հմտություններով կամ ֆինանսական և նյութական ռեսուրսներով։
 
«ռեԱրմենիա»-ն իր հերթին ստեղծում է միջավայր փոխադարձ վստահության և թափանցիկության ապահովման համար, որն արդյունավետ համագործակցության հիմքն է։
 
Ներկայացվող հայտերի արդյունավետությունը գնահատում են ոլորտային խորհրդատվական խմբերը, որոնց կազմում տարբեր ոլորտների առաջատար մասնագետներ են: Նրանց թվում են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, «Բի Էս Սի» բիզների աջակցման կենտրոնի հիմնադիր տնօրեն Սամվել Գրիգորյանը, «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհդրի նախագահ Արամ Փախչանյանը, Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը,  Yerevann հետազոտական լաբորատորիայի հիմնադիր Հրանտ Խաչատրյանը և այլն:  
 
 
 
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media