ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Մարտունու շրջանի Թաղավարդ համայնք

20-10-2021 15:58:04   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն
 
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Մարտունու շրջանի Թաղավարդ համայնք և տեղում ծանոթացել ընթացիկ տարում պետական և բարեգործական միջոցներով իրականացված ծրագրերին:
 
Երկրի ղեկավարը տեղում աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, քննարկել համայնքի՝ հրատապ լուծում պահանջող խնդիրները, զարգացման ծրագրերը, ինչպես նաև տեղահանված բնակիչներին բնակարաններով  ապահովելու  հարցը: Նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ  առաջադրված բոլոր խնդիրները Կառավարության ուշադրության կենտրոնում են և, ըստ առաջնահերթության, համապարփակ կերպով կտրվեն դրանց լուծումները:
 
Այցի ընթացքում Հանրապետության նախագահին ուղեկցում էին Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի  Բալասանյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը և Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը:
 
 
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media