«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը նոյեմբերի սկզբին կայցելի Հայաստան
21-10-2021 10:45:54 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
21-10-2021 10:45:54 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Ազատություն. Ռուսաստանյան «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը նոյեմբերի սկզբին կայցելի Հայաստան՝ նոր ատոմակայանի կառուցման հետ կապված հարցերը քննարկելու համար: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Հայաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունից:
«Նախատեսվում է, որ այցի ընթացքում կքննարկվեն գործող ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման և նոր ատոմակայանի կառուցման հետ կապված հարցեր», - ասված է հաղորդագրությունում:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հունվարին հայտարարել էր, որ կառավարությունը մտադիր է երկարացնել ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործումը մինչև 2036 թվականը:
Լիլիթ Հարությունյան
Նոյյան տապան
- Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից