Հայաստանի օգտատերերի վրա ֆիշերների գրոհները թուլացել են ավելի քան 2,5 անգամ

11-11-2021 12:22:58   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
 
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն: Հայաստանում 2021-ի հուլիս-սեպտեմբերին ֆիշինգային գրոհների է ենթարկվել օգտատերերի 2,23%-ն այն դեպքում, երբ Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 1,11%, իսկ Ադրբեջանում՝ 3,02%:
 
2020-ի երրորդ եռամսյակում Հայաստանում ֆիշինգային գրոհների է բախվել օգտատերերի 6,23%-ը, Վրաստանում նման գրոհներ են գրանցվել օգտատերերի 6,02%-ի սարքերում, իսկ Ադրբեջանում ՝ օգտատերերի 6,58%-ի սարքերում։ Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները։
 
Ամենաշատը 2021 թվականի հուլիս-սեպտեմբերին ֆիշերները գրոհել են Բրազիլիայում (6,63%), Ավստրալիայում (6,41%) և Բանգլադեշում (5,42%) գտնվող օգտատերերին: 
 
2021-ի երրորդ եռամսյակում ընկերության պրոդուկտների «Հակա-Ֆիշինգ» համակարգը կասեցրել է ֆիշինգային հղումներ բացելու 46 340 156 փորձ: Ընդհանուր առմամբ, աշխարհով մեկ օգտատերերի 3,56%-ը բախվել է այդ սպառնալիքին, իսկ 2020-ի հուլիս-սեպտեմբերին այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 103 060 725 և 7.67%: 
 
Փորձագետները նշում են, որ հակավիրուսում միացված «Հակա-Ֆիշինգ» համակարգը ֆիշինգային ինտերնետ-կայքեր այցելությունը կանխելու գործուն պաշտպանական միջոց է։ Սակայն օգտատերերը նաև չպետք է կորցնեն զգոնությունը՝ արձագանքեն կասկածելի առաջարկներին և անցնեն էլեկտրոնային նամակների, սոցիալական ցանցերի, մեսենջերների և կայքերի կեղծ հղումներով, իսկ հետո տրամադրեն իրենց հաշվեգրերի տվյալներն ում պատահի։ Չէ որ կիբեռհանցագործները հատուկ են ստեղծում «շահավետ առաջարկներով» ֆիշինգային վեբ-կայքեր, որպեսզի «գայթակղված» օգտատերերը, ոչինչ չկասկածելով, այդ կայքերին տրամադրեն իրենց անհատական տվյալները (էլեկտրոնային փոստի մուտքանուններն ու գաղտնաբառերը, հեռախոսահամարները) և նույնիսկ բանկային քարտերի տվյալները, ինչը չարագործների համար ուղիղ ճանապարհ է բացում դեպի օգտատերերի բանկային հաշիվները։
 
«Կասպերսկի» ընկերության 
 
 
 
 


Նոյյան տապան   -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media