Ստամբուլում սաստիկ փոթորիկ է, կան զոհեր և տուժածներ

30-11-2021 16:41:52   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Ստամբուլում փոթորկի պատճառով 4 մարդ մահացել է, 19-ը՝ վիրավորվել, որից 3-ը՝ ծանր։ Այդ մասին հայտնում է Ստամբուլի նահանգապետարանը, գրում է Ermenihaber.am-ը։
 
Առավոտյան ժամերին սաստկացած քամուց բազմաթիվ շրջաններում ծառեր և էլետրասյուներ  են տապալվել, վնասվել և պոկվել են տների տանիքներ, կողաշրջվել են բեռնատարներ։ Փոթորիկը խորտակել է նաև ձկնորսական նավակներ։
 
Ուժեղ քամին դեռևս շարունակում է պահպանել իր ազդեցությունը։
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media