Իրանի հետ միջուկային գործարքի շուրջը բանակցությունների յոթերորդ փուլը կավարտվի դեկտեմբերի 3-ին
03-12-2021 13:09:12 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
03-12-2021 13:09:12 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Վիեննայում Թեհրանի միջուկային ծրագրի շուրջը գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) շրջանակներում բանակցությունների յոթերորդ փուլը կավարտվի դեկտեմբերի 3-ին, ինչից հետո եվրոպացի մասնակիցները կվերադառնան իրենց երկրներ՝ կոնսուլտացիաների շարունակման համար: Այդ մասն հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով պաշտոնատար անձանց, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Եվրոպացիները ցանկանում են վերադառնալ իրենց մայրաքաղաքներ կոնսուլտացիաների համար… Մենք պատրաստ ենք մնալու Վիեննայում հետագա բանակցությունների համար»,- մեջբերում Է գործակալությունն իրանցի պաշտոնյայի խոսքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Նոյյան տապան
- Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից