Ռուս խաղաղապահներն ապահովել են անվտանգությունն Արցախում խաղողի այգիների վերատնկման ժամանակ
04-12-2021 17:43:13 | Արցախ (ԼՂՀ) | Ի՞նչ է գրում մամուլը
04-12-2021 17:43:13 | Արցախ (ԼՂՀ) | Ի՞նչ է գրում մամուլը
Ռուսական խաղաղապահ առաքելության ծառայողներն ապահովել են անվտանգությունը Արցախի Հանրապետության տարբեր շրջաններում խաղողի այգիների վերատնկման ընթացքում: Այս մասին նշված է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում, փոխանցում է Panorama.am-ը:
«Ասկերանի շրջանի բնակիչները դիմել են ռուսական խաղաղապահ զորախմբին՝ սահմանազատման գծի մոտ գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունն ապահովելու խնդրանքով»,-ասել է խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսեյ Զայցևը։
Գյուղատնտեսական աշխատանքները սկսվել են այն բանից հետո, երբ խաղաղապահները տարածքը մաքրել են պայթյունավտանգ առարկաներից ու չպայթած զինամթերքից։
Նոյյան տապան
- Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից