Խախտումներ են հայտնաբերվել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների տրանսպորտային միջոցներում

06-12-2021 20:11:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը (ՔՏՀԱՏՄ)  ՀՀ պարեկային ծառայողների հետ համատեղ վերահսկողական աշխատանքներ է իրականացրել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններում։
 
Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը:
 
ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից մշտադիտարկվել են նշված վարչական շրջաններով կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 30 տրանսպորտային միջոց։
 
Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 4 դեպք, որոնք վերաբերել են վարորդի կողմից դիմակ չկրելուն։ Խախտումների հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։
 
 
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media