Բազալտի նոր հանքավայրի հայտ՝ Երևանի կողքին. տնօրենը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրն է
07-12-2021 20:30:54 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
07-12-2021 20:30:54 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Մինչ Երևանի քաղաքապետարանը մերժում է Երևանի վարչական տարածքում նոր հանքավայրեր շահագործելու հայտերը, Արմավիրի մարզում՝ Երևանի վարչական տարածքին անմիջական հարևանությամբ բազալտի նոր հանքավայրի համար են դիմում ներկայացրել։
Նորաստեղծ «Խիճ» ՍՊԸ-ն, գրանցված այս տարվա հուլիսի 12-ին, ուզում է շահագործել Փարաքարի բազալտի հանքավայրի Հաղթանակ տեղամասը՝ հաշվի առնելով շինարարության ոլորտում առկա հարաճուն պահանջարկը բազալտե երեսպատման սալիկների, ինչպես նաև բազալտից ստացվող խճի նկատմամբ։
Ընկերությունը Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հայտ է ներկայացել Շրջակա միջավայրի նախարարություն։
Համաձայն նախագծի և ներկայացված կադաստրային քարտեզի՝ հայցվող տեղամասը մոտակա բնակավայրից՝ Փարաքարից, ընդամենը 285 մ է հեռու, իսկ գերեզմաններից՝ 400 մ։
Կադաստրի կոմիտեի տվյալների համաձայն՝ հայցվող տարածքը Մերձավան համայնքում է՝ Երևանյան խճուղի 1-ին փողոցում։ Զբաղեցնում է 3,7 հա տարածք։ Ավելի կոնկրետ՝ Փարաքարի բազալտի հանքավայրի Հաղթանակ տեղամասը գտնվում է համանուն գյուղի հյուսիս-արևելյան և Երևան քաղաքի արևմտյան ծայրամասում՝ Երևան-Էջմիածին մայրուղու աջ կողմում:
Շարունակությունը սկզբնաղբյուր Հետք կայքում։
Նոյյան տապան
- Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից